Բրիտանական The Guardian պարբերականը պարզել է այն երկու տարեց մարդկանց ինքնությունը, որոնց սպանությունը Լեռնային Ղարաբաղում նկարահանվել էր եւ հայտնվել համացանցում։

Տեղացիները հայտնել են պարբերականին, որ դաժանաբար սպանվածները հայեր են, պատերազմի մասնակիցներ չեն եղել։ Նոյեմբերի 22-դեկտեմբերի 3-ին հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես ադրբեջանական զինվորական համազգեստով մարդիկ գլխատում են տղամարդուն դանակով։

Ապա գլխատված տղամարդու գլուխը նետում սատկած կենդանու լեշի վրա։ Տեսանյութում հետկադրային ձայնն ասում է «Ահա այսպես էլ մենք վրեժ ենք լուծում՝ գլուխներ կտրելով։ Մադաթաշեն գյուղի բնակիչները ճանաչել են Գեննադի Պետրոսյանին, ով գյուղ էր եկել Սումգայիթից 1980-ականների վերջերին։ he Guardian-ը գրում է, որ Պետրոսյանը չի ցանկացել հեռանալ գյուղից, չնայած ադրբեջանական զորքի մոտիկանալուն։

Գյուղի ղեկավար Էդուարդ Հայրապետյանը պարբերականին պատմել է, որ վերջին անգամ Գեննադին զանգել է հոկտեմբերի քսանութին եւ ասել, որ գյուղում թշնամական ուժեր է տեսել։ Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ հայտարարել է, որ Պետրոսյանը այն երեսունհինգ անձանցից մեկն է, ով անհետ կորած էր համարվում եւ ում ինքնությունը հաստատված է եղել։ Պարբերականը նաեւ տեղեկացնում է մեկ այլ սպանության մասին, որի տեսանյութը հրապարակվել է դեկտեմբերի յոթին տելեգրամյան հարթակում։

Տեսանյութում ութսուներկուամյա Յուրի Ասրյանի գլխատումն է պատկերված, ով հրաժարվել է հեռանալ Ազոխ գյուղից հոկտեմբերի քսանին։ Գյուղապետ Գեորգի Ավեսյանը հայտարարել է, որ Ասրյանը ամբողջապես չէր հասկանում թե ինչ է կատարվում, չէր շփվում մարդկանց հետ եւ պարզապես հրաժարվել է գյուղից հեռանալ։ Amnesty International պարբերականը հայտարարել էր, որ վերլուծել է նմանատիպ քսաներկու տեսանյութ։