ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնել դաշինքի իրենց գործընկեր Թուրքիայի դեմ ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման համար, ինչպես նաև Անկարայի կողմից այդ համակարգերը գնելու համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ցավում եմ, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված են պատժամիջոցներ կիրառել մեկը մյուսի դեմ: Մտահոգված եմ նաև C-400 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ռուսական համակարգեր գնելու Թուրքիայի որոշման հետևանքներով»,- հայտարարել է Ստոլտենբերգը: