Նոր Զելանդիայի Հարավային կղզում ուղղաթիռ է կործանվել, որում գտնվում էր հինգ հոգանոց ընտանիք։ Դեկտեմբերի 15-ին The New Zealand Herald-ը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել կղզու արևելյան ափի Կայկոուրա քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լողափում:

Բոլոր երեք տուժածները, որոնց թվում կան երեխաներ, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղական ԶԼՄ- ները հստակեցնում են, որ ավիավթարի զոհ են դարձել մեծահասակները ՝ հայրն ու մայրը, իսկ նրանց երեխաները լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոր Զելանդիայի քաղավիացիայի վարչությունը վթարի փաստով հետաքննություն է սկսել