Ձերը հեշտ է․ կորցնում եք Ալիևին, թե Էրդողանին, միևնույնն է, իսկ մենք… Նվեր Մնացականյանի դիպուկ մեկ րոպեն լռության մեջ ծվարած ՄԱԿ-ի մասին

216

Բարև Ձեզ։ Ամեն ինչ ռազ մաճակատի համար․ հայությունն այս ռեժիմով է ապրում սեպտեմբերի 27-ի լուսաբացից։ Ավելի կոնկրետ․հայությունը մասնակցում է իր պատմության երկրորդ Սարդարապատին։

Երևանում ամենամեծ հերթերն են ճակատին ար յուն, կամավոր եւ սնունդ ուղարկելու համար։ Ինչ վատ է, որ չգիտեք` ինչ է Սարդարապատը հայի համար։ Ձերը հեշտ է․ կորցնում եք Ալիևին, թե Էրդողանին, միևնույնն է․ մենք պետք է պատրաստվենք հաջորդ Սարդարապատին։

Երբևէ տեսել եք, որ Աստված օգնի հայրենիք խլ ողին։ Չեք տեսել ու չեք տեսնի։ Բա ինչու եք սեթևեթում միջազգային իրավունքի ձեր տաքուկ անկյուններից անհասկանալի բարեկրթությամբ, չնկատելու տալով, որ մեզ թողել եք միայնակ Թուրքիայի պես գիշ ատչի դեմ։ Ախր մենք դա արդեն ապրել ենք և չենք ուզում, որ նույնը դուք ապրեք։

Չեք էլ ընդունում, որ մեր տղաները կռ վում են նաև ձերոնց փոխարեն։ Ուրեմն ավելի արդար չի լինի, եթե ՄԱԿ-ի դատարկ կոնվենցիաների սյունյակներում մեր 20 տարեկանների անունները տեղադրեք,

խոստովանելով, որ Արցախի լեռներում նրանք փրկում են ոչ միայն մեր ապրելու իրավունքը, այլև ձեր իմպոտենտ վարքագծով ժողովրդավարությունը․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան

Տեսանյութը դիտեք ստորև`

armenia23.ru