Ադրբեջանը արդեն կորցրել է իր տանկերի և ՀՄՄ-ի զինանոցի 43%-ը

149

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը արդեն կորցրել է իր տանկերի և ՀՄՄ-ի զինանոցի 43%-ը.
Սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին 7 օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանը կորցրեց 368 տանկ և ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա): Ծանոթանալով Ադրբեջանի զինանոցում եղած զինտեխնիկային՝ իմանում ենք, որ մեր թշնամին ունի.
100 հատ T90 տանկ,
470 հատ T72 Aslan տանկ,
95 հատ T55 տանկ,
193 հատ BMP (ՀՄՄ):
Ընդհանուր՝ Ադրբեջանի զինանոցում կա 858 տանկ և ՀՄՄ:
Ստացվում է՝ 858 / 368=43%, այսինքն՝ պատերազմի առաջին 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը:

hayeli.am