«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ Արթուր Վանեցյանը, երեկ լքել է Շուշիի մերձակա Շոշ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը․ Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ինձ հասած հավաստի տեղեկություններով, որոնց իսկությունը կարելի է ճշտել վայրկյանների ընթացքում, “Հայրենիք” կուսակցության նախագահ , գեներալ Արթուր Վանեցյանը, երեկ լքել է Շուշիի մերձակա Շոշ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը և իր ջոկատով դիմել փախուստի։Կարելի է ենթադրել, թե որքան ցավալի կարող են լինել այս փախուստի հետևանքները…Ուզում եմ նաև նշել, որ Հայրենիքը դա կուսակցություն չէ միայն, այլ Հայաստան և Արցախ,հող և ջուր, որը պահելը բոլորիս պարտքն է, ներառյալ սույն անձի, պատերազմը նկարվելու համար չէ, պատերազմը կռվելու և հաղթելու ժամանակն է, իսկ, մինչև ատամները զինված, ջոկատի փախուստը խայտառակություն է գեներալի ուսադիրները կրող Վանեցյանի համար։Սպասում եմ “Հայրենիք” կուսակցության գրասենյակի բացատրությանը։

 

gonews.am