Ռուսաստանը վատ նորություն ունի

183

2020 թվականի դեկտեմբերի 31-ից գործարկվեց երկար սպասված Հարավային գազային միջանցքը, որը 2021-ի հուլիսին արդեն ադրբեջանական գազը կմատակարարի նաև Հունաստան-Բուլղարիա։ Այս իրողությունը հնարավորություն կտա «Գազպրոմ»-ից ստանալ գազի գնի իջեցում:

Բուլղարիան ներկայումս Ռուսաստանից գնում է 2.3 միլիարդ խորանարդ մետր գազ (այն կազմում է երկրի գազի ներմուծման ընդհանուր ծավալի 80%-ը), բայց Ադրբեջանի հետ արդեն երկարաժամկետ պայմանագիր է կնքել տարեկան 1 միլիարդ խմ գազի ուղղակի մատակարարման մասին:

Հարավային գազային միջանցքը կարող է «ոչ ռուսական գազի դարպաս բացել» դեպի Եվրամիություն: Հաշվի առնելով դրա գործարկմանն ուղեկցվող անուղղակի հնարավորությունները, օրինակ՝ փոխկապակցված գծերի ենթակառուցվածքների զարգացումը և գազի այլ մատակարարների միջանցք միանալու հնարավորությունը, այս նախագիծը հատկապես խրախուսելի է Հարավարևելյան Եվրոպայում:

3500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ այս գազատարը բաղկացած է երեք մասից՝ Հարավային Կովկաս, Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարներ, և տարեկան կտրամադրի 16 միլիարդ խմ գազ: Այս ծավալից Թուրքիան տարեկան կստանա 6 միլիարդ խմ գազ, իսկ Եվրոպան՝ 10 միլիարդ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

.live24.am