Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները Նախիջևանի սահմանին հանդիպել են

203

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները Նախիջևանի սահմանին հանդիպել են

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները Նախիջևանի սահմանին կրկին հանդիպել են։ Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։

Սա թվով երկորդ հանդիպումն է, որն անց է կացվել խիստ գաղտնիության պայմաններում:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

bavnews