Ռուսաստանից Հայшստան եկшվ, որ հшվերժ մնա հшյրենիքում. Էրիկ Նшհապետյանի մայրն шսում է՝ հպшրտ է, որ որդին զпհվել է հшնուն հшյրենիքի (տեսանյութ)

308

Ռուսաստանից Հայաստան ինքնաթիռի տոմսն առանց հետդարձի էր: Էրիկը եկավ՝ հայրենիքին նվիրելու իր ուժն ու կյանքը: Եկավ ու ձուլվեց իրեն անծանոթ, բայց հարազատ հայրենիքին:Էրիկ Նահապետյանը 1 տարեկանից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Նա Հայաստան էր եկել բանակ զորակոչվելուց 3 ամիս առաջ: Հայաստանում մնալն Էրիկի առաջնային նպատակն էր:Ծառայության ավարտին 9 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը:«Ամսի 10-ին զանգեց, ասացի՝ Էրիկ ջան, բան չմնաց, կռիվն ավարտվում է, ասաց՝ չէ, կռիվը երկար է տևելու», -պատմում է Էրիկ Նահապետյանի մորաքույրը: Պատերազմի սկզբում Էրիկը բոլորից թաքցրել էր, որ մարտերի ամենաթեժ կետերից մեկում է: Ամեն անգամ մորը զանգելիս ամեն օրը խաղաղ լուսացնելու ուժ ու հույս է տվել: Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին է եղել:«Զանգեց, ասաց՝ մամ ջան, ես լավ եմ, եթե չզանգեմ, չանհանգստանաս, իմ մասին չմտածես: Ու դրանից հետո էլ ձայնը չեմ լսել», — պատմում է Էրիկի մայրը՝ Աննա Աղաջանյանը:Պատերազմը հերոսի համար ավարտվեց հոկտեմբերի 11-ին: Լավ ծառայության ու իր զենքին հմտորեն տիրապետելու համար Էրիկը շքանշան էր ստացել:Էրիկը դպրոցում գերազանց է սովորել: Հետո հասկացել է, որ ավելի շատ ուզում է աշխատել. մեքենաները դեռ մանկուց իր տարերքն են եղել:Էներգիայով լի էր ու էներգիայի աղբյուր՝ շրջապատի համար: Նրա յուրաքանչյուր չարաճճիություն անպայման համեմված էր զրնգուն ծիծաղով: Մինչև ամեն բան իր ուզածով չլիներ, գլուխը բարձին չէր դնի:Մայրը որդու վերադարձի օրերն էր հաշվում: Բայց Էրիկը բանակ էր զորակոչվել՝ անվերադարձ: Էրիկի գնալուց հետո միայն կարոտն ու դառը հպարտությունն են մնացել: «Շատ մեծ ցավ եմ ապրում: Սա մեծ դժբախտություն է, բայց հպարտ եմ: Շատ հպարտ եմ, որ որդիս զոհվել է հանուն հայրենիքի», — ասում է Էրիկի մայրը:Էրիկի հերոսական ճակատագիրը սկսվեց ու ավարտվեց Հայաստանում. նա հավերժ մնաց իր հայրենիքում:

Մանրամասներ՝ տեսանյութում: