Գյումրիում հնչել է պայթյուն. հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու դի

Հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի տներից մեկում պայթյուն է հնչել և բժիշկների հերթապահ խումբը, ժամանելով նշված վայր, հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն փողոցի 91 տան բնակիչ, 29-ամյա Վահե Բ.-ն ննջասենյակում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է պայթյունի հետևանքով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի օղակ և բռնակ:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, քննչակա բաժինը նույնպես պարզում է: