Վլադիմիր Պուտինի բաց-նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին

524

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ Նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական մտերիմ հարաբերություններին, ասել է, որ այդ հարաբերություններն առանձնահատուկ են նրանով, որ իրենք երբեք չեն ստել միմյանց, այդ հարաբերությունները միշտ ազնիվ են եղել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ընկած նման հարաբերությունների հիմքում՝ Քոչարյանն ասել է, որ դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: «Դա կարող է լինել և անցած ուղին, ուղղակի անձնական համակրանքը…

Չեմ կարծում, որ առանձին գործոն կա, դա գործոնների հանրագումար է, որոնք կուտակվում են և էմոցիոնալ սիներգիա ստեղծում մարդկանց միջև, ինչն էլ դառնում է այդ հարաբերությունները ցեմենտող բաղադրիչը»,-ասել է նա:

infosarm.ru