Հшյտնшբերվել է ևս 22 զինծшռшпղի шճյпւն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

179

armenpress.am: Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1133: Այսօր որոնողական 1 խումբ  աշխատում է Ֆիզուլու ուղղությամբ:

Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնումներ իրականացնել Հադրութի ուղղությամբ: Հաջորդ օրը հաջողվել է բանակցել ու շարունակել աշխատանքը: Տարբեր հատվածներում նման դեպքեր եղել են:   Արցախում ռազմական դրությունը շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի մենք պատրաստվում ենք  արտակարգ ռեժիմով մեր աշխատանքը շարունակել նաև առաջիկա օրերին: Այնուամենայնիվ,  ամանորյա արձակուրդային օրերին որոնողափրկարարական աշխատանքները շարունակելը՝ պայմանավորված է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքից»,-մանրամասնեց Հունան Թադևոսյանը: