Մի տղամարդու հետ եմ ծանոթացել, ով պատրաստ է ինձ տանել Գերմանիա, որ իրեն խնամեմ, բայց սենց պայման ա դրել առաջ

Մի քանի ամիս առաջ ծանոթացա մի տղամարդու հետ, ով եկել էր Հայաստան: Ինձ տեսավ ու առաջարկեց իրա հետ գնամ Գերմանիա: Ինքը էնտեղ ա ապրում, երեխաներ չունի, բայց ուզում ա, որ կյանքի վերջին տարիները մենակ չանցկացնի:

Դե ես էլ ամուսին չունեմ, մտածեցի, որ շատ լավ առաջարկ է: Բարեկամներս տեղյակ են, բայց շատ բացասաբար ընդունեցին, այս որոշումս: Ինձ ասում են տարիքով կին ես թազա նորից պսակվում ես: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, չեմ հասկանում, մենակ մնալն ա ճիշտ, թե մեկին գտնելը ու միասին ծերությունը վայելելը:

Էտ մարդը իմ առաջ մի պայման է դրել, եթե գնամ, իր հետ, պետք է նաև զագսավորվեմ հետը: Էտ մտքի հետ այնքան էլ կողմ չեմ, բայց պայմանը էսպիսինն է:

Եթե զագսավորվեմ նշանակում է, ինձ իրեն կին է դարձնում, բայց մենք պայմանավորվել էինք, որ ես ընդամենը իրեն խնամելու եմ, շորերը լվանալու, տները մաքրելու ու տան համար առևտուր անելու: