Նոր հաղորդագրություն՝ Արցախից

Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն անցած շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում,

որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումներն արդյունք չեն տվել:

2020 թվականի նոյեմբերի 13-ից 2022 թ. փետրվարի 23-ը ներառյալ որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն: