Ադրբեջանցի լրագրողը Շուշիի բանտից տեսանյութ է հրապարակել, որտեղ․․․․

Ադրբեջանցի լրագրող և բլոգեր Ազեր Գարիբն այցելել է Շուշիի բանտ և այնտեղից տեսանյութ է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրագրողն ընդգծել է, որ Շուշիի բանտը, որտեղ պահվում էին ադրբեջանցի գերիները, գտնվում է վատ վիճակում։ Ազեր Գարիբը ներկայացրել է կադրեր, որոնք ցույց են տալիս, թե իր խոսքով որքան դաժան են վարվել հայերը ադրբեջանցի բանտարկյալների հետ և նրանց ենթարկել այսպես կոչված խոշտանգումների ու տանջանքների:

«Նրանք պահել են մեկուսարանում՝ հակասանիտարական պայմաններում»,-նշել; է Գարիբը: