Տիգրան Արզաքանցյանը Սևանի ափին է․ ահա թե ինչ է արել նա այնտեղ․ ուշագրավ տեսանյութ

576

Տիգրան Արզաքանցյանը, որ իսկզբանե բավականին հումորով ու կարծես թե ոչ լուրջ էր ընդունվում հանրային լայն շրջանակների կողմից, իր վարքագծով ու քայլերով աստիճանաբար գրավում է շատերի համակրանքը՝ արժանանալով բավականին լավ վերաբերմունքի։

Այս անգամ Տ․ Արզաքանցյանը գնացել է Սևանի ափ։ Նա իր մտերիմների հետ այնտեղ մաքրությամբ է զբաղվել։ Հավաքել է մի քանի՝ ավելի կոնկրետ երեսուն պարկ աղբ։ Գործիչը զուգահեռ քննադատել է բոլոր նրանց, ովքեր անփույթ են վերաբերվում լճին։

Նա նշում է, որ շատերը գնում են, հանգստանում լճի ափին, բայց չեն հավաքում իրենց հետևից, ինչի արդյունքում բավականին կեղտ է հավաքվում լճի շրջակայքում, և պատճառ դառնում, որ մյուսները, տեսնելով դա, հիասթափվեն։

Տիգրան Արզաքանցյանը փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը մի քանի պարկ աղբ հավաքել։ Այդ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։