ՀՐԱՏԱՊ!!! Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

156

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանել է մի շարք հարցերի։

Հարցին, թե արդյոք քարտեզներ՝ գերիների դիմաց սկզբունքը շարունակելու է գործել, Ավինյանը պատասխանել է․ «Կարող եմ ասել, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է, պրոցես կա և շարունակելու է լինել։

Չեմ ասի, թե դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով մենք ունենք հնարավորություն՝ փոխահամաձայնության գալու և խնդիրները երկկողմանի լուծելու»։

Հարցին, թե առաջիկայում պետք է սպասել գերիների վերադարձի, Ավինյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց։