‼️ ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ունի 1064 անհետ կորած, Նիկոլ Փաշինյանը ստել է հայտարարելով, թե անհետ կորածների թիվը 312 է. Սերժ Սարգսյանը սկանդալային փաստաթուղթ է հրապարակել

1215

Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է կապիտուլյանտ իշխանությունների կողմից մինչ այժմ գաղտնի պահվող անհայտ կորած համարվող զինծառայողների իրական թիվը ըստ պաշտոնական փաստաթղթի։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես։ Գոնե մարդավարի ասեն, որ չեն կարողացել պարզել իրական թիվը։ Բայց ո՞նց կարելի է այս մարդկանց նկատմամբ այսպես վերաբերվել, բա սա ստորություն չի՞», — ասել է Սարգսյանը։

Նա նաև հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համապատասխան փաստաթուղթը