«Դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշшնшկում է, որ կшպույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին (Տեսանյութ)

438

Սյունիքում իմ այցից հետո հետցնցումներ են սկսվել, Վայքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի այսօրվա հայտարարությանը։

«Ես զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա խորհուրդ տվեց ասֆալտի վաննաներ ընդունել։

Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների փաստով հաղորդում կներկայացնի իրավասու պետական մարմիններին։