Զոհված զինվորների դիերն Աբովյանի դիահերձարան հրահանգել է տանել անձամբ Արսեն Թորոսյանը․ Դեժավյու

994

Դեժավյու տելեգրամ ալիքը գրում է․ «Դեժավյուի աղբյուրը ստացել է ստույգ տեղեկություն, որ զոհված զինվորների դիերի պահման վայր Աբովյանի դիահերձարան, որտեղ անգամ սառնարան չկա, հրահանգել է տանել անձամբ Արսեն Թորոսյանը»,-գրում է ալիքը։

Հիշեցնենք, որ «Լույսի ճրագ» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել, թե ինչպես են զոհվածների մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան:

Ավելի վաղ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն ասել էր. «Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմիններն ուազիկից: Դա էլ հո ձեր շենքի տեսախցիկների նկարածն է»։

«Մայրեր, ցավներդ տանեմ, ինձ ներեք, բայց սրանք, իրոք, չափներն անցել են։ Մեզ մեղադրում են ամենաաներելի մեղքի մեջ, փող ենք վերցրել, որ մեր երեխաներին տանենք, գցենք պադվալ։ Հլը սրանց մտածելակերպը։

Ներողություն՝ տեսանյութում ծնողներից մի քանիսը հայհոյում են։

Սա վերջը չէ, էլի սխալ արտահայտություն, թեմա, էլի վիդեոներ են հայտնվելու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Ա. Ղուկասյանը։

Նա նաև անդրադառնում է երեկ Երևանի Սարյան փողոցում անցկացված Գինու փառատոնին ու դրա մասնակիցներին.

«Մեկ-մեկ որ հավաքվում ենք կառավարության կամ ՊՆ-ի շենքի մոտ, մի քանի անգամ դիմել եմ՝ ազգ, ժողովուրդ, եկեք մեր կողքը, լուրջ խնդիր է, քաղաքականություն չէ, մեր երեխաների հարցն է։ …

Այսօր մարդկանց տուն սուգ է մտնում, դուք ուրախանում, պարում եք։ Ապրեք շատ։ Այսինքն, ցավը ձեր տուն չի մտե՞լ։ Եթե այսպես շարունակեցիք ձեզ պահել, մարդկանց դժբախտության պահերը, սուգը չհարգեցիք, գնաք պարեք, ուրախանաք, գինովնաք… Ճիշտ են ասում՝ յարեն տիրոջն է ցավեցնում։ Ձեզ ինչ՝ փորներդ կուշտ լինի, տակներդ չոր»։

Ուշքի եկեք»։