Փաշինյшնը եղել է արևմտյան գործակալ և գnրծել է «Շակալ» ծածկանվան տակ. սենuացիոն բացահայտում

262

«ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել ԱրմՆյուզ հեռուստաընկերությանը: Հարցազրнւյցի տարբեր դրվագներ քննարկվեցին հանրության կողմից, սակայն մի կարևոր դրվագ կարծես դուրս մնաց քննարկումների օրակարգից:

Միքայել Համբարձումյանը խոսելով այն մասին, թե ինչու՞ են իշխանությունները պատերազմի օրերին անգործություն դրսևորել կամ ինչու՞ է անկազմակերպ վիճակ եղել ասաց. «Հնարավոր է մտածում էին, որ պատերազմով կլուծվի Արցախի հարցը: Այսինքն պարտությունը կարձանագրվի լիարժեք պարտության տեսքով:Դրանից հետո, եթե չկա Արցախի խնդիրը, ապա մեր անվտանգության հետ կապված ռիսկերը բավականին նվազում են, այսինքն Թուրքիայից և Ադրբեջանից սպառնացող ռիսկերը նվազում են: Արդեն երկրորդ էտապում կդրվեր 102-րդ ռուսական ռազմաբազայի Հայաստանում լինել չլինելու նպատակահարմարության հարցը: Այսինքն մտածում էի, որ էստեղ ավելի շատ գեոպոլիտիկ խնդիրներ են ու այս գնով գնում ենք դրան»:

Նիկոլ Փաշինյանը Սարավան գյուղում է

Համբարձումյանն, իհարկե, այս տեսակետը հնչեցնելուց առաջ ասաց, որ սա վարկած է, սակայն պարզ է որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարած և համակարգում երկար տարիներ աշխատած անձը չէր կարող հիմքերից զուրկ վարկածի մասին խոսել: Իրականում Համբարձումյանի հարցազրույց տալու ամբողջ իմաստն այս նախադասությունն ասելու մեջ էր: Հետաքրքիր է, որ այս վարկածը հնչեցնելուց առաջ  Միքայել Համբարձումյանը հիշում է, որ զրուցել  է իր ռուս գործընկերների հետ, ովքեր իրեն տեղեկացրել են, որ կա հայանպաստ առաջարկ, որին չի արձագանքում Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը քաշում է գիծն ու հայտարարում մոբիլիզացիա | Լրագիր

Միքայել Համբարձումյան,  ըստ էության, Նիկոլ Փաշինյանին մեղադրեց հակառուսական ծրագրի մաս լինելու մեջ: Հնչեցրեց տեսակետ, որը քաղաքական որոշ շրջանակներում քննարկում են, սակայն չէին բարձրաձայնում, հասկանալով ծրագրի իրական վտանգավորութունը:

Այս վարկածը հատկապես հատկանշական է, երբ այն դիտում են ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած մի հաղորդագրության ֆոնին, որը տարածվել էր հարցազրույցից մի քանի օր առաջ. «Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին: «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահարար էր, մանիպուլյատոր էր ու անուղղելի սուտասան։

Շարունակությունը՝ politik.am