Հրանտ Մելիք-Շահնազարյան. Թաթոյանը հստшկ ցույց տվեց, թե ով ով է մեր երկրում և ինչի արժանի

1263

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Եթե վաղն այնպես ստացվի, որ ադրբեջանшկшն զինված ուժերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից ու Տիգրանաշենն էլ հայկական մնա, իսկ ես գրեթե վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է, ապա իմացեք՝ դա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհքն է։ Նրա՝ գրեթե միանձնյա ջանքերի արդյունքը։

Որովհետև Թաթոյանը կարողացել է բացահայտել դավաճան իշխանությունների քայլերի տրամաբանությունը և ցույց տալ, որ հայկական Տիգրանաշենը «ադրբեջանական անկլավ» ներկայացնելով, այն էլ Հ1-ի «Լուրեր»-ով,  նրանք թշնամուն հնարավորություն են տալիս մեր հողերով մեզ հետ առևտուր անել և, օրինակ, հիմնավորել Սյունիքում կամ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայության փաստը։

Արման Թաթոյանի՝ Հանրային հեռարձակողների խորհրդին տրված պատասխանը պարզապես հրաշալի էր։ Մարդը հստակ ցույց տվեց, թե ով ով է մեր երկրում և ինչի արժանի։ Հետևաբար մահ դավաճաններին և փառք մեր ժողովրդի ու պետության իրական պաշտպաններին։
Կեցցե՛ք, պարոն Թաթոյան»։